Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Փարիզի ահաբեկչության պատասխանը պետք է տա ողջ աշխարհի խաղաղասեր մարդկությունը

Փարիզի ահաբեկչության պատասխանը պետք է տա ողջ աշխարհի խաղաղասեր մարդկությունը
14.11.2015 | 13:18

Վատիկանը ցավակցում է Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ և կարծում է, որ պատասխանը պետք է տան բոլոր մարդիկ, ովքեր կողմ են խաղաղությանը: «Մենք ցնցված ենք խելահեղ ահաբեկչական բռնության և ատելության այս նոր դրսևորումից, որը մենք ամենակատեգորիկ կերպով դատապարտում ենք Հռոմի պապի հետ միասին և բոլոր նրանց, ովքեր սիրում են խաղաղությունը»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ:
«Սա հարձակում է խաղաղության վրա ամբողջ մարդկության համար, որը պահանջում է վճռական, արդյունավետ պատասխան մեզնից բոլորից»,- ասվում է փաստաթղթում:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ